Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Մոսկվայում էր

Էրդողանը Մոսկվայում էր
24.09.2015 | 10:51

Մզկիթի բացմանը մասնակցելու նպատակով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2014-ին 31 միլիարդ դոլար է եղել, այս տարի՝ արդեն 11, և հույս ունի մինչև 2023-ը հասնել 100 միլիարդ դոլար մակարդակի։ Պուտինը հաջողություններ է մաղթել Էրդողանին խորհրդարանական ընտրություններում և հիշեցրել, որ Ռուսաստանը Թուրքիայի առևտրատնտեսական երկրորդ գործընկերն է՝ մեծանում է ներդրումների ծավալը երկու երկրներում՝ արդեն 10 միլիարդ դոլարի է հասել:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ